Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Մոսկվան իր կշիռն է ստուգում Հայաստանի քաղաքականության մեջ

Մոսկվան իր կշիռն է ստուգում Հայաստանի քաղաքականության մեջ
02.04.2017 | 22:23

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները կարող են ցնցել երկրի քաղաքական կարգը: Երբ հայերը ապրիլի 2-ին գնան ընտրությունների, իշխող Հանրապետական կուսակցությունը կհանդիպի անսովոր ուժեղ մրցակցության նոր դաշինքների և քաղաքական միավորումների կողմից, որոնք ձևավորվել են քարոզարշավի ընթացքում: Ընտրությունները առաջինն են լինելու Հայաստանի Սահմանադրության փոփոխություններից հետո: Սա լինելու է անցում՝ իր նախագահության վերջին տարում գործող Սերժ Սարգսյանից խորհրդարական մեծամասնության կողմից ընտրված վարչապետի: Սակայն միայն երկրի ընտրողները և քաղաքական գործիչները չեն, որ հետաքրքրությամբ հետևում են արդյունքներին: Հայաստանի գլխավոր տնտեսական և ռազմական գործընկեր Ռուսաստանի համար, ընտրությունները հնարավորություն են տալիս առաջ տանել երկրում իր օրակարգը՝ ոչ միայն իշխող կուսակցության, այլ նաև ընդդիմության միջոցով՝ հոդվածը հրապարակված է stratfor.com պարբերականում:


Անցած քարոզարշավների համեմատությամբ՝ այս ընտրություններում մասնակիցները քանակով ավելի շատ են և ավելի մրցունակ, քան սովորաբար: Հինգ կուսակցություններ և չորս քաղաքական բլոկներ մրցում են խորհրդարանական աթոռների համար: Նույնիսկ այս դեպքում է իշխող կուսակցությունը առաջ իր հակառակորդներից, ինչպես նախկին ընտրություններում (վերջին հարցումները ցույց են տվել, որ ՀՀԿ-ն ունի մոտ 30 տոկոս ձայն): Ներկայումս կուսակցության հարատև ժողովրդականության պատճառներից մեկը՝ չնայած ներկա վարչակազմի աջակցման վարկանիշներին, նրա նոր դեմքն է՝ Կարեն Կարապետյանը, ով նշանակվել է վարչապետ անցած սեպտեմբերին: Կարապետյանը, թերևս, ամենաազդեցիկ դեմքն է Սարգսյանի վարչակազմում: Պաշտոնը ստանձնելուց ի վեր նոր վարչապետը աշխատում է ընտրողների առջև բարելավել իր կուսակցության դեմքը՝ հետ դուրս մղելով նշանավոր դեմքերին, որոնց թվում՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ում կասկածելի բիզնես գործարքները ստվերել են նրանց համբավը:
ՀՀԿ-ն առաջ է անցնում է իր դրամական միջոցների շնորհիվ:


Այս ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները զբաղված են գործարքներով և դաշինքներ կնքելով՝ ամրացնելու համար իրենց հեռանկարները ընտրությունների նախաշեմին: Ավանդական կուսակցությունները, ինչպես օրինակ՝ ՀՅԴ-ն և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, ակնկալում են յուրաքանչյուրը ստանալ մինչև 5 տոկոս ձայն: Միավորվելով որոշ ձևավորվող կուսակցությունների հետ, ընդդիմադիր խմբերը ՀՀԿ-ին կարող են թույլ տալ առաջ անցնել դրամի շնորհիվ:


Փետրվարի 13-ին Սեյրան Օհանյանը և երկու նախկին արտգործնախարարներ հայտարարեցին, որ ձևավորել են նոր քաղաքական դաշինք: Օհանյանը, որ թողել է պաշտպանության նախարարի պաշտոնը 2016-ի հոկտեմբերին՝ պաշտոնում գտնվելուց ութ տարի անց, երկրի ամենավստահելի դեմքերից մեկն է: Մերժելով մի քանի աշխատանքային առաջարկներ Սարգսյանից, նա այժմ փորձում է ինքնահաստատվել որպես քննադատ և ընթացիկ վարչակազմի այլընտրանք:
Սակայն, դեռևս նրա բլոկը հարցումներում ստացել է միայն 2.5 տոկոս: Թվերը մեծացնելու համար նա մտածել է միացնել ուժերը Հայաստանի ամենահարուստ քաղաքացիներից մեկի և ԲՀԿ կուսակցության հիմնադիր՝ Գագիկ Ծառուկյանի հետ: Ծառուկյանը հունվարի կեսերին հայտարարեց, որ կվերադառնա քաղաքականություն: Մեկ ամսից ավելի քիչ անց, նա ընտրվեց ԲՀԿ-ի, երկրի մեծությամբ երկրորդ կուսակցության նախագահ և նրա քաղաքական խորհրդի ղեկավար: «Բարգավաճ Հայաստանը», որն ամուր աջակցություն ունի աղքատ հայերի կողմից՝ Ծառուկյանի բարեգործական աշխատանքների շնորհիվ, հարցումների արդյունքում ստացել է 28 տոկոս ձայն՝ դառնալով ՀՀԿ-ի գլխավոր հակառակորդը:


Մոսկվայի համար կրկնակի հաղթանակ


Սակայն, անկախ որ կուսակցությունը կհաղթի, Ռուսաստանը չի կարող կորցնել: Կարապետյանը, Օհանյանը և Ծառուկյանը բոլորն էլ սերտ կապեր ունեն Մոսկվայի հետ ինչպես գործարար շփումների, այնպես էլ բարձրաստիճան ռուս քաղաքական գործիչների հետ՝ անձնական հարաբերությունների միջոցով: Օրինակ՝ վարչապետը կապեր ունի Մոսկվայում որոշ ազդեցիկ դեմքերի հետ, և որպես ընկերության հայկական ճյուղի նախկին տնօրեն՝ խոր կապեր «Գազպրոմի» հետ: Այս հարաբերությունները Ռուսաստանի համար ակտիվներ են: Երկիրն ունի անձնական շահեր ընտրություններում, քանի որ հաղթանակած կուսակցությունը ամենամեծ խոսքը կունենա Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Եվ քանի որ ՀՀԿ-ն առաջատար է հարցումներում, Մոսկվան անհանգստացած չէ, որ հակառուսական կուսակցությունները առաջ կանցնեն: Փոխարենը, նա կենտրոնացած է այլընտրանքային ռուսամետ քաղաքական գործիչներին օգնելու վրա, որոնք կարող են ի վերջո փոխարինել Սարգսյանին կամ նրա հաջորդին (հավանաբար Կարապետյանին)՝ անհրաժեշտության դեպքում: Կրեմլը հույս ունի, որ ապագա վարչակազմը կարող է ճնշել Լեռնային Ղարաբաղի, և Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում Ռուսաստանի դիրքորոշման նկատմամբ մշտական մտահոգությունները: Միևնույն ժամանակ Մոսկվան կփորձի բաժանում սերմանել Սարգսյանի վարչակազմում Երևանի վրա իր ազդեցությունը տարածելու համար: Նշանները ցույց են տալիս, որ ընտանեկան կապերի միջոցով Ռուսաստանը զգալի իշխանություն ունի Հայաստանի արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի վրա: Սակայն Մոսկվայի հետ Նալբանդյանի կապերը ձեռնտու չեն թվում պաշտպանության նախարարին, ով ավանդաբար սահմանել է Հայաստանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և չի ցանկանում Կրեմլի որևէ դաշնակցի թողնել առաջնորդելու հակամարտության կարգավորման բանակցությունները: Կան լուրեր, որ պաշտպանության նախարարությունը նույնիսկ ստանձնել է ԱԳ նախարարության որոշ ավանդական ֆունկցիաներ, ինչպես օրինակ՝ օտարերկրյա կառավարությունների հետ հանդիպումները:


Ռուսաստանը խորհրդարանական ընտրություններից հետո կշարունակի Հայաստանի քաղաքականության վրա ազդելու իր ռազմավարությունը: Ի վերջո, դասեր քաղելով Սարգսյանի կառավարությունից, որը դիմադրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Կրեմլի որոշ օրակարգին, Մոսկվան հասկանում է քաղաքական սպեկտրի բոլոր կողմերում դաշնակիցներ ունենալու կարևորությունը, որ անհրաժեշտության դեպքում կարողանա ճնշում գործադրել Հայաստանի առաջնորդների վրա:

Դիտվել է՝ 1898

Մեկնաբանություններ